Ֆրանսիայում երկու նախկին ֆրանսիացի լրտեսները Չինաստանին  գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով կալանավորվել են հաղորդում է AFP-ն:

Երկու գործակալներին մեղադրանքը ներկայացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն այժմ՝ ֆրանսիական ԶԼՄ-ների եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլիի հայտարարությունից հետո:

 «Երկու ֆրանսիացի լրտեսները եւ հնարավոր է նրանցից մեկի կինը մեղադրվում են լուրջ գործողություններում, որոնք կարող են պետական դավաճանություն համարվել», - CNews-ին ասել է Պարլին:

Ըստ AFP-ի տվյալների՝ խոսքը Արտաքին անվտանգության գլխավոր վարչության երկու գործակալների մասին է: