Ամերիկյան Ինդիանա նահանգի բնակչուհուն 30 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ կնոջ սպանելու եւ նրա 3 ամսական երեխային որպես իր սեփականը ներկայացնելու համար, հաղորդում է AP-ն:

39-ամյա Ջերալդին Ռ.Ջոնսի դատավճիռը կայացրել է Անդերսոնի դատարանը: Նա իրեն մեղավոր է ճանաչել սպանության եւ հետապնդման համար:

Մեղադրողի տվյալներով՝ Ջոնսը գնացել է Սամանտա Ֆլեմինգի տուն եւ ներկայացել որպես երեխաների հարցերով սոցիալական ծառայության աշխատակից: Ավելի ուշ Սամանտայի մարմինը հայտնաբերել են կտրած-ծակած վիրավորումով եւ սպիտակեցնող նյութի հետքերով: Նշվում է, որ մարդասպանը հարեւաններին հավաստել է, որ երկվորյակներով հղի է: