Միացյալ Նահանգներում կալանավորել են մանկապիղծի, որին մանկական պոռնոգրաֆիայի ավելի քան 6,500 կետերով մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է AP-ն:

50-ամյա Ջեֆրի Դեյլ Հանթը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության եւ պահպանման մեջ: Նշվում է, որ նա իր հանցավոր բիզնեսում տասնյակ երեխաների է ներգրավել: Անցյալ տարի Հանթը արդեն ձերբակալվել էր մանկական պոռնոգրաֆիայի 2200 նկարների պահպանության համար, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ էր արձակվել: