Սիրիայում հինգերորդ սերնդի ռուսական Սու-57  կործանիչը փորձարկել է հեռանկարային թեւավոր հրթիռներ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հրթիռները փորձարկվել են «մարտական իրավիճակում» հայտարարված հնարավորությունների գնահատման համար: «Այս տարվա փետրվարին հինգերորդ սերնդի Սու-57  ինքնաթիռից օպերատիվ-մարտավարական նշանակության հեռանկարային թեւավոր հրթիռների արձակումներ են կատարվել», - ասել է Շոյգուն: