ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հաստատել է չինական ZTE հեռահաղորդակցության կորպորացիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին տեղեկությունը ։ Ըստ այդ պայմանավորվածության՝ վերացվում են չինական կորպորացիայի հանդեպ ներդրված սահմանափակումները, որոնք վերաբերում էին ամերիկյան կորպորացիաների հետ բիզնես վարելուն։ Համապատասխան հայտարարությունը Թրամփը հրապարակել է իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա պատմել է, որ այն բանից հետո, երբ «դադարեցրել է կորպորացիայի աշխատանքը, հիմա թույլ է տալիս նրան բացվել» այնպիսի պարտադիր պայմաններով, ինչպիսիք են «անվտանգության բարձր մակարդակի երաշխիքների» տրամադրումը, կառավարման կազմում փոփոխություններ կատարելը, իրենց սարքերի համար ամերիկյան բաղադրիչների գնումը, 1․3 մլն դոլարի չափով տուգանքի վճարումը։ Նախագահի խոսքով՝ Կոնգրեսի  դեմոկրատները ու նախորդ նախագահ Բարաք Օբաման «թույլ են տվել ZTE-ին բարգավաճել» առանց պատշաճ ստուգումների։ Նա իր ընդդիմախոսներին մեղադրել է նրանում, որ կարող են միայն «գանգատվել ու խոչընդոտներ ստեղծել»։

«Նրանք միայն վատ գործարքներ են կնքել ու նրանց այդպես կոչված առեւտրային գործարքները ծաղրանքի է արժանանում ամբողջ աշխարհում»,- նշել է Թրամփը։ Նա կոշտ քննադատել է դեմոկրատներին , որոնք դեմ են հանդես եկել չինական կորպորացիայի հետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

Նախկինում նշվել էր, որ ZTE-ի ու ԱՄՆ առեւտրի նախարարության միջեւ ձեռք բերված գործարքը նախատեսում է չինական կորպորացիայի կողմից զգալի տուգանքի վճարում, նաեւ փոփոխություններ կառավարման կառուցվածքում։ Բացի դրանից, ընկերության գործունեությունը պետք է հետագայում ստուգեն ամերիկյան հսկիչները։