Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում։ NEWS.am- ին հայտնի դարձավ, որ Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչներց մեկը փակել է տան դուռը՝ սպառնալով վնասել ներսում գտնվող ազգականներին։

Դեպքի վայր ոստիկաններ եւ փրկարարներ են ժամանել՝ բանակցություններ վարելու։ Հարեւանների փոխանցմամբ, տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում էլ աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով։

Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո գիշերը ժամը 3-ի սահմաններում հաջողվել է տղամարդուն վանսազերծել եւ տեղափոխել հոգեբուժարան։ Նրա ինքնությունը չենք հաղորդում։