«Ալբերտո» ենթաարեւադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արեւմտյան մասով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով փոթորիկների շարժմանը հետեւող ԱՄՆ ազգային կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝  հանգստյան օրերին հորդառատ անձրեւներ կարող են տեղալ Յուկատան թերակղզում,Կուբայի արեւմուտքի, Ֆլորիդա նահանգի ու Մեքսիկական նեղուցի հյուսիս-արեւելյան ափի վրա։

Փոթորիկը շարժվում է ժամում 64 կիլոմետր արագությամբ։