Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել արևմտյան երկրներին ռուսական կողմի հետ հարաբերություններում չհատել «կարմիր գիծը»։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես Պուտինը հայտնել է, որ Մոսկվայի շահերը պետք է հարգել, նաև մտավախություններ է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կարող է սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար։

«Բավական չէ, որ ՆԱՏՕ-ն մոտեցել է մեր սահմաններին, մենք նաև կասկածներ ունենք, որ վաղը Ուկրաինային էլ կարող են ընդգրկել այնտեղ ու այնտեղ նույնպես տեղադրել որևէ ռադարներ կամ հակահրթիռային պաշտպանության համակարգեր»,- ասել է նախագահը։

Բացի դրանից՝ Պուտինը կոչ  է արել «չհատել սահմանները»։

«Կան չէ ինչ-որ սահմաններ, հասկանո՞ւմ եք, «կարմիր գիծը» չի կարելի անցնել։ Դուք էլ հարգանքով վերաբերվեք մեր շահերին»,- ասել է նա։