Մայիսի 26-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սիսական փողոցի թիվ 42 հասցեում գտնվող նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարեւան շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է պատը՝ մոտ 8 քմ, ինչի հետեւանքով վնասվել է թիվ 42/1 տանը կից ծածկը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: