Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի շրջանի հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Մամոնտովը, որը մեղադրվում էր «ԶԻմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով, հեռացման զեկույց է գրել։ Այդ մասին դատական նիստի ժամանակ, որի ընթացքում Մամոնտովին խափանման միջոց պետք է ընտրվեր, հայտարարել է դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ դատարնը երկարաձգել է Մամոնտովի կալանքը 72 ժամով։ Մամոնտովի դեմ գործ է հարուցվել մայիսի 25-ին։ Այդ գործով մեկ այլ մեղադրյալ է Կեմերովո քաղաքի հարցերով շրջանային ԱԻՆ-ի հսկողության բաժնի պետ Գրիգորի Տերենտեւը։ Նրանք մեղադրվում են անփութության եւ միջոցների մսխման մեջ՝ «ԶԻմնայա վիշնյայում» պաշտոնյաները 2017 եւ 2018 թվականներին չեն պլանավորել եւ չեն իրականցրել հրդեհային անվտանգության պահանջների պահպանման ստուգում։

Հիշեցնենք, որ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհի զոհ է դարձել 60 մարդ, այդ թվում՝ 37 անչափահաս: