Բրիտանական արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի  դքսուհի Մեգանը հարսանիքից հետո սեփական գերբն է ստացել, փոխանցում է Lenta.ru -ն։

«Վահանի կապույտ ֆոնը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսը Քալիֆորնիայի ափերին, իսկ զինանշանի երկու ոսկեփայլ ճառագայթները խորհրդանշում են հերցոգուհու հայրենի նահանգի արեւի լույսը։ Կնոջ կողմից զինանշանը բռնել է թեւերը բացած եւ երգող թռչունը՝ կտուցը բաց, որը փետուրների հետ խորհրդանշում է հաղորդակցությունն ու բառերի ուժը»,-հայտնում է թագավորական հերոլդմեյստերը։

Դիզայնը համաձայնեցվել եւ ստացել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի հավանությունը։

Հայտնի է նաեւ, որ թագուհին պնդել է, որ նորաթուխ  դքսուհին թագավորական վարվելաձեւի կես տարվա դասընթաց անցնի։