Պլուտոնը՝ Արեւային համակարգի խոշորագույն գաճաճ մոլորակը, հնարավոր է առաջացած լինի մեծ թվով գիսաստղային մարմինների միացման արդյունքում։ Այս հիպոթեզն առաջ են քաշել ամերիկյան տիեզերագնացները այն տվյալների հիման վրա, որոնք ստացվել են Արբանյակի հարթավայրերի՝ հսկայական սառցային  զանգվածի դիտարկման արդյունքում, որը նկատվել է Պլուտոնի առաջին մանրամասն լուսանկարներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մոլորակը ամենախոշոր օբյեկտն է Կոյպերի գոտում՝ երկնային փոքր մարմինների կուտակում, որը մնացել է Արեւային համակարգի ձեւավորումից հետո։

«Մենք հետաքրքիր համամասնություն ենք նկատել այդ սառցային զանգվածում առկա ազոտի եւ այն ազոտի քանակության միջեւ, որը կարելի կլիներ սպասել, եթե Պլուտոնը ձեւավորված լիներ միլիարդավոր գիսաստղերից»,-նշել է  Սան Անտոնիոյի Հարավ-արեւմտյան հետազոտական ինստիտուտի փորձագետ Քրիս Գլեյնը։