Շուրջ 6 հազար չինական պաշտոնյաներ վարչական պատժի են ենթարկվել այս տարվա ապրիլին բյուջետային միջոցները վատնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2012 թվականին Չինաստանի իշխանությունները հաստատել են պաշտոնյաների վարքագծի «8 կանոններ», որոնք ուղղված են բյուրոկրատիան, շռայլությունը եւ ծառայության ժամանակ անցանկալի վարքագիծը արմատախիլ անելուն։

Ամենամեծ թվով խախտումները վերաբերել է սուբսիդիաների չհաստատված վճարներին, ծառայողական մեքենաների ոչ նպատակային օգտագործմանը, նվերիների եւ դրամական միջոցների ստացմանը, ճաշկերույթների անցկացման համար բյուջետային միջոցներիը ոչ նպատակային ծախսմանը։

Նշվում է, որ 2018 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Չինաստանի կարգապահական ստուգման կենտրոնական հանձնաժողովը քննել է ավելի քան 14 հազար գործ, պատժվել են 19,9 հազար պաշտոնյաներ։