Ուգանդայի հյուսիս-արեւմուտքում՝ Կիրյանդոնգո շրջանում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 48 մարդու, նրանց թվում 16 երեխա կա, հայտնում է France-Presse գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր ավտոբուսի եւ գարեջուր տեղափոխող բեռնատարի բախման հետեւանքով 20 զոհերի մասին։

Daily monitor-ի տվյալներով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը բախվել է տրակտորին, որը շարժվել է անջատված լուսարձակներով, որից հետո ավտոբուսը բախվել է բառնատարին։