Շրի Լանկայում հորդառատ անձրեւների ու փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ավելի քան 128 հազար մարդ տուժել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին:

Երկրի տարերային աղետների հետեւանքների վերացման կենտրոնի ներկայացուցիչ Փրադիփ Քոդիփիլին տեղեկացրել է, որ ավելի քան 55 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Բացի այդ՝ շուրջ 4 հազար տուն է վնասվել:

Շրի Լանկայում սկսվել է մուսոնային անձրեւների շրջանը: Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն՝ տեղումների քանակությունը որոշ շրջաններում կարող է գերազանցել 150 մմ-ը: