ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումից հետո կազմակերպությունում Հայաստանի քաղաքականություն փոփոխություն չի սպասում: Այս մասին հայտարարել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ վարչապետի նշանակումից հետո Երեւանը չփոխեց ԱՊՀ ՄԽՎ-ում իր լիազոր ներկայացուցչին՝ Հայկ Չիլինգարյանին: «Նա միանգամայն զուսպ գործիչ է, որն իր երկրի շահերն է պաշտպանում: Մենք բանակցություններ ենք վարում, փոխգործակցում ենք ե՛ւ օրենսդրական մակարդակով, ե՛ւ ընտրությունների դիտարկման մակարդակով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Բոլոր ծրագրերը շարունակվում են... Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ որեւէ անակնկալ բանի պետք չէ սպասել»,- ընդգծել է Օսիպովը: