ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կատակել է, թե սառը քրտինքով է արթնանում խիստ նախագահ Վլադիմիր Պուտինին երազում տեսնելուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տեսնում եմ երազում, միշտ ավելի սարսափելի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հաճախ է Պուտինին տեսնում երազում։

Պեսկովը պատմել է, որ նախագահի գրաֆիկի պատճառով երբեմն իր համար ֆիզիկապես ծանր է լինում, բայց այդպիսի պաշտոնում աշխատելը,երեւի, կյանքում մեկ անգամ է տրվում։