Շենգավիթի բակերից մեկում կերուխումն ավարտվել էր դանակահարությամբ:

Ոստիկանները պարզել էին, որ Արտաշիսյան փողոցում էր տեղի ունեցել կերուխում, եւ դանակահարությունը եղել էր ոչ թե շենքի բակում, այլ հավաքվածներից մեկի տանը:

Արյան հետքերը Չեխովի 38 շենքի 2-րդ բնկարանում հայտնաբերվեցին: 42-ամյա տանտիրոջ Մուրադ Մուրադյանի ծանոթն է եղել հիվանդանոց տեղափոխված դանակահարված տղամարդը:

Տաղավարի կերուխումից հետո հավաքվածներից մեկի հեռախոսն անհետացել է, մտածելե ն Մուրադյան  է գողացել եւ եկել են նրա տուն եւ պահանջել, որ վերադարձնի:

Մուրադ Մուրադյանը պատմել է, որ իրեն խփել են, հեռախոս պահանջել, ինքն է կարագի դանակով պաշտպանվել է:

Մուրադ Մուրադյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: