Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիեւին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման եւ Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում:

«Պարոն նախագահ, հույս ունեմ հուլիսին հանդիպել ձեզ հետ Փարիզում»,-նշված է նամակում։