ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուս եւ ճապոնացի փորձագետների փոխգործակցությունը ուղեծրում կստեղծի համագործակցության զարգացման համար անհրաժեշտ մթնոլորտ Երկրի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ Ճապոնիան նշանակալի ներդրում է բերում Միջազգային տիեզերական կայանի գործունեությունում՝ ոչ միայն Ճապոնիայի քաղաքացիները, այլ նաեւ սարքավորումների մեծ ծավալը, ինչպես նաեւ մեծ ծավալով հետազոտություն իրականացվում է ճապոնացի մասնագետների կողմից։

Ճապոնիայի վարչապետը եւս նշել է երկու երկրների համագործակցության կարեւորությունը տիեզերքի ոլորտում՝ հավաստիացնելով, որ այն կշարունակվի։

«Ռուսաստանը տիեզերքի նվաճման երկար պատմություն ունի, բայց Ճապոնիան էլ ուղեծրում հետազոտություններ անցկացնելու իր տեխնոլոգիաներն ունի, այդ պատճառով 1 գումարած 1-ը ոչ թե երկուսի է հավասար, այլ երեքի ու նույնիսկ 4-ի, համագործակցությունը խոշոր պտուղներ է տալիս»,-գտնում է տիեզերագնաց Նորիսիգե Կանաին։