Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ կիսվել է իր մտահոգություններով, որ ԵՄ շրջանակներում շատ պետությունների մոտ կարող է առաջանալ այն միտքը, թե տարբերություն չկա՝ միացյալ Եվրոպայի ներսում ինչ-որ պետության կազմում են թե առանձին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իմ կարծիքով՝ դա եղած սահմանների, գոյություն ունեցող պետությունների ինքնիշխանության «լվացում» է, այստեղ կան նաեւ թաքնված սպառնալիքներ»,-շեշտել է նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ կանոնադրության համաձայն, ամեն ազգ ինքնորոշման իրավունք ունի, բայց պետք է նաեւ հետեւել գոյություն ունեցող պետությունների ինքնիշխանության ու եղած սահմանների հարգմանը։

«Եվ այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրոպայի շատ երկրներում, մեզ մոտ որոշակի անհանգստություն է առաջացնում»,-ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Կատալոնիայում ստեղծված իրավիճակը։