Ֆրանսիայի մի քանի քաղաքներում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացվում նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության դեմ, փողոց են դուրս եկել Փարիզի, Մարսելի, Տուլուզ, Լիլի, Պուատյեյի, Ռուանի եւ Նանտի բնակիչները, հայտնում է «Ռոսբալտը»։

BFMTV-ի տվյալներով՝ «Ազգային վերելք» անվանումը կրող ցույցերը համազգային օրվա ժամանակ միավորել են ֆրանսիական քաղաքացիական ծառայողներին, որոնք դժգոհ են տնտեսական բարեփոխումներից, որոնք ուղեկցում են անկարգություններով:

Սկզբում ցուցարարները Փարիզում հանգիստ քայլել են, սակայն մեկ ժամ անց նրանց են միացել սեւազգեստ մարդիկ, որոնք սկսել են կոտրել ցուցափեղկերը եւ ոստիկանների վրա ձողեր նետել։ Մի կնոջ վրա, որը փորձել է տեղի ունեցածը նկարահանել հեռախոսով, սկսել են դատարկ շշեր նետել։

Իրավապահները ամբոխին հանգստացնելու համար արցունքաբեր գազ են կիրառել։ Ցույցերի մեկնարկից 1 ժամ անց Փարիզի ոստիկանությունը հայտնել է 32 կալանավորվածի մասին։