Ոստիկանությունը բացահայտել է Խոր Վիրապի մոտ կատարված ավազակային հարձակումը:

42-ամյա կինը Արարատի բաժնում հաղորդում էր տվել: Պարզվել էր, որ կինը Ֆեյսբուք սոցիալական ցանցով ծանոթացել էր Արթուր Վարդանյան անունով օգտատիրոջ  հետ, ով ներկայացել էր, որպես բիզնեսմեն: Պայմանավորվել էին հանդիպել Խոր Վիրապում:

Զբոսանքն ավարտվել էր ավազակային հարձակմամբ, տղամարդը հափշտակել էր նրա վզնոցը, ականջօղերը, մատանին ու փախել:

Պարզվել է, որ Արթուր Վարդանյան ներկայացողը Արարատի բնակիչ  Արթուր Արշակյանն է:  Նրան հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում եւ ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց:

Նրան մեղադրանք է առաջադրվել: Դեպքի հանգամանքնեը պարզվում են: