Հնագետները հնագույն Տանիս քաղաքում  16 մետր երկարությամբ հին հռոմեական բաղնիքների ավերակներ են հայտնաբերել, փոխանցում է «Մոյա պլանետան»։

Ավերակների կողքին բազմաթիվ գանձեր են հայտնաբերվել՝ ոսկե մետաղադրամներ, թրծված կավից արձանիկներ, բրոնզե գործիքներ եւ կերամիկա։ Մետաղադրամները առանձնահատուկ ուշադրություն են գրավել՝ դրանց վրա պատկերված է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս 3-րդը եւ թվագրվում են մ․թ․ա․ 221-205 թվականները՝ Պտղոմեոս 4-րդ օրոք։

Մետաղադրամները 28 գրամ են կշռում, դրանց մի կողմում Պտղոմեոս 3-րդը նստած է գահին, իսկ մյուս կողմում՝ առատության եղջյուրն է՝ երիզված կառավարչի անվան տառերով։