Ամերիկացի տիեզերագնաց Ալան Բինը, որը համարվում է չորրորդ մարդը, որը ոտք է դրել Լուսնի վրա, շաբաթ օրը հիվանդանոցում մահացել է 86 տարեկանում։  Այս մասին ասված է NASA-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Բինը իրեն վատ էր զգացել 2 շաբաթ առաջ Ինդիանա նահանգում եղած ժամանակ, նրան տեղափոխել էին Հյուսթոնի հիվանդանոց։ Բինը հենց ասյտեղ էլ մահացել է՝ մտերիմներով շրջապատված։

Բինը տիեղերագնացների շարքերը համալրել է 1963 թվականին, մինչ այդ նա ռազմական օդաչու էր։ Լուսնի վրա նա ոտք է դրել 1969 թվականի նոյեմբերին, այն ժամանակ նա Apollo 12 տիեզերանավի անձնակազմի անդամ էր։