ԱՄՆ-ն ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթաժողովի անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով, որի նախապատրաստումը դրական է ընթանում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն բարի կամք ունի: Մարդիկ ուզում են իմանալ՝ կկայանա արդյոք մեր հանդիպումը, կկարողանանք մենք ինչ-որ բան անել: Եթե մենք կարողանանք Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնել, ապա դա հրաշալի կլինի Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ողջ աշխարհի համար: Այդ ուղղությամբ շատ մարդիկ են աշխատում, ամեն ինչ լավ է ընթանում», - հավաստիացրել է Թրամփը:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը սկզբում նախատեսված էր Սինգապուրում հունիսի 12-ին անցկացնել, սակայն մայիսի 24-ին ԱՄՆ նախագահը ուղերձ հղեց ԿԺԴՀ ղեկավարին, տեղեկացնելով, որ հանդիպումը չի կարող տեղի ունենալ Փհենյանի թշնամական հայտարարությունների պատճառով:

Շաբաթ  Սպիտակ տունը տեղեկացրեց, որ կառավարական պատվիրակությունը գագաթաժողովի կայանալու դեպքում կուղեւորվի Սինգապուր ինչպես եւ նախատեսված էր  հունիսի 12-ին հանդիպմանը նախապատրաստվելու համար: Այս հանդիպմանը ենթադրվում է, որ պետք է քննարկվի Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: