Իսրայելի Պաշտպանության բանակի տանկը կիրակի հարվածել է Գազայի հարավային հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիտորդական կետին:

Հարձակումը կատարվել է ի պատասխան սահմանի բաժանարար պարիսպի մոտ ականառումբի տեղադրմանը, որը հայտնաբերվել եւ վնասազերվել է զինվորների կողմից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով բանակի մամուլի ծառայության հայտարարությանը:

 «Այսօր ավելի վաղ իսրայելական զոինվորները պայթեցրել են ականառումբը, որը երեկ մայսիսի 26-ին տեղադրվել էր Գազայի հարավային հատվածում անվտանգության ցանկապատի մոտ իսրայելական զոինվորներին վնաս պատճառելու մտադրությամբ, - նշվում է հաղորդագրության մեջ: Ականառումբի տեղադրմանն ի պատասխան իսրայելական տանկը հարվածել է Գազայի հարավային հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դիտորդական կետին»: Մամուլի ծառայությունը նաեւ տեղեկացրել է, որ իսրայելական կողմից տուժողներ չկան:

Yedioth Ahronoth թերթը աղբյուրներին վկայակոչելով հաղորդում է, որ հարվածի արդյունքում երկու մարդ է մահացել: