Բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: 

Մեր տեղեկություններով, բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել մանուկներին:

Նշենք, որ «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը: