Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա նախատեսված ժամկետում եւ հաջող կլինի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կիրակի հաղորդել է Reuters գործակալությունը, հղում անելով գերատեսչության կողմից ստացված գրավոր հայտարարությանը:

«ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարների միջեւ ուղղակի երկխոսությունը բացառիկ կարեւորություն ունի Կորեական  թերակղզում միջուկային խնդրի լուծման համար», - ասվում է հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ հաջորդ ամսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդի կայանալիք գագաթաժողովը կանցկացվի ըստ նախատեսվածի եւ հաջողություն կունենա», - նշվում է փաստաթղթում: