Նախօրեին գերմանական Եվրոպա-պարկ զվարճանքների այգում  խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհը բռնկվել է «Բաթավիայի ծովահեններ» ատրակցիոնում, որից հետո կրակը տեղափոխվել է այլ տարածքներ: Ըստ տեսագրությունների՝ կրակը 10 մետրի է հասել, հաղցորդում է DW-ն:

Այդ ժամանակ այգում մոտ 25 հազար այցելու է եղել, սակայն ոստիկանության տվյալներով, հրդեհի արդյունքում տուժողներ չեն եղել:

 «Այցելուները կազմակերպված հեռացան այգուց», -հաղորդել է տեղական ոստիկանությունը: Այգու ղեկավարությունը Twitter-ում հաղորդել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք այգին կբացվի հաջորդ օրը:

Ռուստ քաղաքի Եվրոպա-պարկը Գերմանիայի ամենահաճախ այցելվող զվարճանքի վայրերից է: Այդ ցուցանիշով այն Եվրոպայում Փարիզի Դիսնեյլենդից հետո երկրորդն է: