«Ժառանգությունը»  միաձուլվել է ժողովրդին վայր է դրել իր կուսակացական դրոշը: Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք պարտրաստվում են մասնակցել արտահերթ ընտրությունների: 

««Ժառանգությունը»  միաձուլվել է ժողովրդին վայր է դրել իր կուսակացական դրոշը, դա մեր հավատամքն է, միայն թե երկիրը, քաղաքացին լինի ճշմարտության, ազատության ճանապարհի վրա, տակավին «Ժառանգությունը» նման քննարկում չի արել:  Ես հույս ունեմ՝ համաժողովրդական շարժումը կշարունակվի այսպես՝  համաժողովրդական ընտրություններին եւ չենք վերադառնա նեղ կուսակցական ցուցակների եւ կռիվների: Դրա համար շատ բան կախված է ժողովրդից, շարժումից, ըստ այդմ «Ժառանգությունը» կկողմնորոշվի, մեր նախընտրությունն այն է, որ համաժողովրդականը մնա համաժողովրդական»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ նոր Կառավարության հետ հույսեր է կապում:

«Նոր Կառավարության հետ հույսեր կապում եմ, ընթացքի մեջ են, տակավին չենք հասել մեր երազած ափը, բայց քայլքի մեջ ենք: 25-26 տարի առաջ պայքարել ենք նաեւ այս օրվա համար: Լավագույնն  եմ մաղթում նոր Կառավարությանը եւ  հույս եմ տածում, որ կշարունակվի որպես համաժողովրդական միասնական շարժում եւ անցյալի սխալներից   սովորելով մենք չենք վերադառնա նեղ կուսակցական կռիվների, այլ կօգտագործենք այս ոգեղեն պահը միացնելու մեր ուժը ընդարձակելու եւ խորացնելու հայրենիքը եւ իր ուժը: Մենք այդ նույն պայքարի մեջ ենք, պետք է ազատ անկախ երկիր կառուցենք, ես միշտ պատիվ եմ տալիս , փառք եմ տալիս թե շարքային քաղաքացիներին, թե զինվորներին, թե առաջնորդներին եւ հիմա արդեն հերթափոխը երիտասարդությանն է եւ բոլոր սերունդները պետք է  կաթիլ դնեն, որ կարողանանք այդ արդարությունը վերադարձնել մեր ժողովրդին»,- ընդգծել է նա: