Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:

Այս առնչությամբ Հայաստանի ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որտեղ ասված է. «Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նոր Ամասիայի գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ: Նշվում էր, որ  օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից: