ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատել Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը:

«Այս պահի դրությամբ նման պայմանավորվածություն չկա»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝  NEWS.am լրատվական-վերլուծական կենտրոնին մեկնաբանելով նման հանդիպման հնարավորությունը:

Նշենք, որ վերջերս զանգվածային լրատվամիջոցները եւ քաղաքագետները հաճախ են խոսում նման հանդիպման հնարավորության մասին: