Հադրութի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնից մայիսի 28-ին Արցախի ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հարձակման հետևանքով երեք անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Բժիշկները տուժածների վիճակը միջին ծանրության են գնահատում: