«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի ձեռնտու եւ արդյունավետ է: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր Գևրուպ»-ին, բայց այս պահին պայմանագիրը դադարեցվել է: Այն մնալու է՝ որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- ընդգծեց նախարարը՝ չմանրամասներով, թե ինչ կետերի մասին է խոսքը:

«Թաքուն բաներ տեղի չեն ունեցել եւ տեղի չեն ունենալու: Մենք պայմանագրի ուսումնասիրման արդյունքում եկել ենք եզրակացության, որ ավելի արդյունավետ կլինի, եթե կազմակերպությունը մնա պետական»,-ասաց նա:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց․ «Բացարձակ սուտ է»:

Հիշեցնենք, որ այս տարվաի ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գռուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել:

Ըստ լուրերի` պայմանագիրը չեղարկվել է, որովհետև ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը: