Մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Ա. Ղ.-ն (1955 թ.) տանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Ա. Ղ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել է մահճակալ, պատուհան, դուռ, պահարանը՝ մասամբ:

Երկու ականատես քաղաքացիներին հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: