NEWS.am-ը գործակալությունը հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության լիարժեք լուսաբանման նպատակով ներկայացնում է նոր նախագիծ՝ գործարկելով աշխարհի առաջնության հատուկ էջը

Նախագիծն իրականացնում ենք TotoGaming-ի հետ համատեղ։

NEWS.am –ի ֆուտբոլային լրագրողներ Վերա Մարտիրոսյան (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի Նովգորոդից) եւ Դավիթ Եղիազարյան (Սոչիից, Ռոստովից, Վոլգոգրադից, Մոսկվայից) կլուսաբանեն աշխարհի առաջնությունը մրցավայրից:

Աշխարհի առաջնության անցկացման քաղաքների պաշտոնական եւ ոչ պաշտոնական ֆան գոտիներից, ստադիոններից եւ հարակից գոտիներից, մեդիա կենտրոններից, հավաքականների տեղակայման հյուրանոցներից եւ մարզաբազաներից, ֆանատների կուտակումների  վայրերից ուղիղ միացումներով կներկայացնեն օրվա գլխավոր թեմաների վերաբերյալ լրատվություն, երկրպագուների հետ ճեպազրույցներ, մասնագետների, հայտնի մարդկանց հետ մեկնաբանություններ եւ հարցազրույցներ: 

Հետևեք այս էջին, փորձելու ենք ձեզ հաղորդակից դարձնել ֆուտբոլի տոնին։ Լավագույն մաղթանքով, NEWS.am թիմ։