Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր այցը Աստանա իր այցը իրականացրել է էկոնոմ դասի չվերթով։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Փոխվարչապետը Աստանա գնացել է միայն մեկ հոգով, այսինքն՝ իր հետ ոչ ոք չի եղել։ Այդ առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Այսուհետ բոլոր ուղղություններով պատվիրակությունների կազմը պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ, որեւէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,–հայտնեց նա։

Հարցին, հրահանգվե՞լ է արդյոք որ շռայլ ծախսերը տեղ չեն գտնելու նոր կառավարության գործունեությունում թե կարծում է, որ մարդիկ ուղղակի գիտակից կգտնվեն ու իրենք կհրաժարվեն, Աղաջանյանը նշեց, որ այդ հարցերը ինքն է որոշում որպես աշխատակազմի ղեկավար։ «Եթե փոխվարչապետը էկոնոմ կլասով է երթեւեկում, մյուս նախարարները, բնականաբար, պետք է երթեւեկեն նույն ձեւով»,–շեշտեց նա։

Նշենք, սակայն, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Դուշանբե է մեկնել վարչապետի «թիվ մեկ բորտով», ինչը բուռն քննատադուտության ալիք էր բարձրացրել համացանցում: