Տարիներ շարունակ կուսակցականացումը մեծ վնաս է հասցրել դպրոցներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ամեն անգամ սթրես էի ապրում, երբ ընտրական պրոցեսների մասնակցելով, տեսնում էի, որ ուսուցիչն ու տնօրենը զբաղվում էին ընտրություններ կեղծելով, իսկ հաջորդ օրը մտնում է դպրոց եւ ազատ քաղաքացի է դաստիարակում: Դպրոցների ապաքաղաքականացումը առաջնային խնդիրներից: Որ նախարարը եկել է, այդ համակարգը սկսել է այդ կուսակցությանը ծառայել: Ու հիմա բազմագույն բան է ստացել, քանի որ եղել են ՕԵԿ-ական նախարար, ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներ»,-ասաց նախարար Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարցը առաջնահերթ լուծում է պահանջում, որի ուղղությամբ իրենք քայլեր են իրականացնում: