Ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում եւ մտածում է հայրենադարձության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե Նիկոլն ասում է հայաստանյան բժշկությունը անզոր է իր հազի առաջ։

Գնա տեսնենք ֆրանսիական բժշկությունը ինչ կարող է անել»,- գրել է վարչապետը։