ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում թռիչքները Սինգապուրի օդային տարածքով կսահմանափակվեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի  միջազգային կազմակերպության եւ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության հայտարարությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 11, 12 եւ 13-ին օդային տարածքը որոշ ժամանակով կփակվի: Սինգապուր ժամանող ինքնաթիռներն «ազգային անվտանգության նկատառումներով»  թռիչքուղի վրա եւս կբախվեն որոշ սահմանափակումների:

Անցյալ շաբաթ Թրամփւ կրկիին հայտարարել էր, որ իր հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: