«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց:

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը: Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր:

Նշենք, որ Կյուրեղյան եղբայրներից Հայկը նախօրեին կալանավայրից դուրս է եկել: Նրա պատժի կրման ռեժիմը փոխվել է: