Հայաստանը եւ Ռուսաստանը երկու գործընկեր են, դաշնակից, որոնք երկկողմ համագործակցության ամուր եւ խորը հիմքեր ունեն: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երբ մենք ասում ենք, որ դաշնակիցներ ենք, ապա քննարկում ենք բոլոր առկա խնդիրները: Մենք չենք ասում, որ մեր հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում համաձայն ենք միմյանց հետ: Սակայն մենք ի զորու ենք միասին աշխատել, համեմատել, պայմանավորվել եւ առաջ շարժվել: Հենց սրանում է շրջանակներ գտնելու հմայքը, որոնցում մենք դաշտ ենք ստեղծում դիրքորոշումների փոխըմբռնման եւ համակարգման համար»,- ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն այն կարեւոր մեխանիզմն է, որն ուղղված է զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետը հստակ խոսել է այն մասին, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ երկրի համախմբման եւ զարգացման համար առկա մեխանիզմի օգտագործման կոնտեքստում:

«Սա գործընկերների փոխգործակցության շատ լավ ձեւաչափ է: Այն մեզ տանում է մեծ շուկաներ է դուրս բերում, հնարավորություն է տալիս ազատորեն աշխատել գործընկեր երկրներում, համագործակցել բազմաթիվ ոլորտներում: Այս ամենն ուղղված է մեր երկրի զարգացմանը: Այս մաիսն գրված է նաեւ կառավարության ծրագրում. եթե դուք ծանոթանաք դրա հետ, ապա կտեսնեք, թե ինչ տեղ է այնտեղ հատկացված ԵԱՏՄ-ին»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Մնացականյանը նշել է, որ «այս հարցը վերաբերում է ռազմական համագործակցության տարբեր ձեւաչափերին, որոնց մենք հետեւում ենք: Երբ մեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մենք բարձրացնում ենք այդ հարցը ... Եվ մենք քննարկում ենք դա՝ որպես երկու գործընկեր»: