G-Power թյունինգ-արհեստանոցը BMW X6 M քրոսովերի համալրման ծրագիր է ներկայացրել: Արդիականացման շնորհիվ մեքենայի շարժիչը 750 ձիաուժ հզորություն ունի, ինչը զգալիորեն ավելացրել է առավելագույն արագությունը, հաղորդում է  Autonews.ru-ը:

Մասնագետները կատարելագործել են 4.4 լիտր ծավալով V8 երկմխոցանի շարժիչը, որի արտադրական տարբերակը 575 ձաիուժ ունի եւ 750 Հմ:

Բացի դրանից, մասնագետները հանել են առավելագույն արագության էլեկտրոնային սահմանափակիչը, ինչի շնորհիվ քրոսովերը կյարող է  ժամում մինչեւ 300 կմ զարգացնել: 11.5 վայրկյանում մեքենան անցնում է 402 մետր տարածություն: