Բելառուսը եւ Չինաստանն այսօր Ցինդաո քաղաքում  միջկառավարական համաձայնագիր են կնքել  քաղաքացիական անձնագրերի տերերի համար առանց վիզայի երկկողմանի ռեժիմի մասին, այս մասին հայտնում է «ԲելՏԱ»-ն:

Համաձայնագիրը ստորագրվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ կայացած բանակցությունների արդյունքներով: