Հայաստանի վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը առաջարկել է հյուրընկալել սոցիալակն խնդիրներ ունեցող ընտանիքներին։

«Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսեւորման շնորհիվ:

Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երեւանում կամ Հայաստանի այլ որեւէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ եւ պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչեւ բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել [email protected] հասցեին»,- գրել է վարչապետի կինը: