ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել նոր Summit սուպերհամակարգիչը, որը երկու անգամ ավելի հզոր է, քանի իր մրցակիցները: Այս համակարգչի արտադրողականությունը հասնում է 200 պետաֆլոպսի կամ մեկ վայկրյանում 200 հազար տրիլիոն գործողության, հաղորդում է BBC-ն:

Չինական Sunway Taihu Light սուպերհամակարգիչը, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենահզորը, ունի 93 պետաֆլոպս հզորություն ունի:

Summit-ը հիմնականում կաշխատի աստղաֆիզիկայի, քաղցկեղի հետազոտությունների եւ համակարգային կենսաբանության բնագավառում:

Սուպերհամակարգիչը գտնվում է Թենեսիսի Օք Ռիջ ազգային լաբորատորիայում: Այն մշակվել է IBM-ի եւ NVIDIA գրաֆիկական պրոցեսորների արտադրողի հետ համատեղ:

Summit սուպերհամակարգիչը բաղկացած է 4608 սերվերից եւ ունի ավելի քան 10 պետաբայթ օպերատիվ հիշողություն: Դրա ստեղծումը արժեցել է մոտ 200 մլն դոլար:

2017 թվականին հրապարակված աշխարհի հզոր համակարգիչների ցուցակի համաձայն, ԱՄՆ-ն 500 համակարգիչներից 143-ն ունի, իսկ Չինաստանը՝ 202-ը: