Այս տարի եվրոպական օդանավակայաններում կարող են հայտնվել  քնելու համար անհատական խցիկներ: Դրանք մշակվել են սլովեն գործարարների եւ մասնավոր օդաչուների կողմից հատուկ այն ուղեւորների համար, ովքեր լռության, հարմարավետության եւ գաջեթները լիցքավորելու կարիք ունեն, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:

Արտաքինից «քնի կապսուլան» նման է մրցավազքի մեքենային: Նրանք, ովքեր ցանկանում են քնել ներսում փափուկ  բազկաթոռ կգտնեն, որը հեշտությամբ վերածվում է մահճակալի, ուղեբեռի տեղ եւ հեռուստացույց:

Խցիկն այժմ փորձարկվում է: Մասնագետները հույս ունեն, որ հայտնագործությունը օգտակար կլինի եւ այն աշխարհի օդանավակայաններում կօգտագործվի: