Օգոստոսին Tesla ընկերությունը կթարմացնի Autopilot համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է ընկերության էլեկտրամոբիլներում, մինչեւ «Տարբերակ 9»: Այս մասին Twitter-ի իր էջին պատմել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատասխանելով ավտոպիլոտի  (որը այժմ համարվում է կիսաավտոմատ) հետ կապված խնդիրներից դժգոհող օգտատերերի հարցերին, Tesla-ի պատմել է, որ ամբողջությամբ ավտոնոմ տարբերակը կթողարկվի օգոստոսին:

«Համակարգի բոլոր ռեսուրսներн ամբողջությամբ ուղղված են անվտանգության ապահովմանը: «Տարբերակ 9»-ի միջոցով մեր ավտոմեքենաները լիովին ավտոնոմ կդառնան»,- գրել է Մասկը:

Այնուամենայնիվ, նա դեռ մանրամասներ չի ներկայացրել այն համակարգի վերաբերյալ, որը կարող էր արագացնել Միացյալ Նահանգների ճանապարհների վրա ինքնակառավարվող մեքենաների հայտնվելը: