Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մեկնում է Վրաստան:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Վրաստանի եվրոպական ուղին» 15-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 13-16-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) կգործուղվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը: